Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում է կայացվել

ՄԻԵԴ որոշման հիման վրա Սամվել Մայրապետյանին բուժում ստանալու նպատակով թույլատրվել էր երկրից դուրս գալ 2019-ի հունվարի 25-ին և այդ նպատակով տեղափոխվել էր Գերմանիա

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու մասին Հատուկ քննչական ծառայության քննչի միջնորդությունը։ Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին նրա նկատմամբ  հայտարարվել էր հետախուզում: Նույն օրը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել էր,  անձնական երաշխավորություն մուծված գումարը՝ 30 մլն դրամը պետական եկամուտ դարձնելու մասին որոշում էր կայացվել։

Սամվել Մայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով։ 2019 թ-ի դեկտեմբերի 27-ին նա 30 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել։ 

Նշենք, որ ՄԻԵԴ որոշման հիման վրա Սամվել Մայրապետյանին բուժում ստանալու նպատակով թույլատրվել էր երկրից դուրս գալ 2019-ի հունվարի 25-ին և այդ նպատակով տեղափոխվել էր Գերմանիա: