Հերթական խախտումը. սպասենք պարոն մարզպետի պարզաբանմանը

Մարզպետն աշխատանքային ժամին (12:24) այո-ի քարոզչական գրառում է կատարել, դա «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի խախտում է

«Ոչ»-ի քարոզաչական կողմի ներկայացուցիչ, «Իրավական ուղի» Ռուբեն Մելիքյանը Facebook-ում առերեւույթ խախտման վերաբերյալ գրառում է արել:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հերթական առերեւույթ խախտումը

Պաշտոնական աղբյուրներում բացակայում է որեւէ տեղեկություն այն մասին, որ Արարատի մարզպետը մարտի 6-ին՝ ուրբաթ օրը, եղել է արձակուրդում, մինչդեռ այդ օրը՝ աշխատանքային ժամին (12:24), այո-ի քարոզչական գրառում է կատարել։ Դա «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի խախտում է։

Սպասենք պարոն մարզպետի պարզաբանմանը»: