Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն

Ընթացող զննության արդյունքներով որոշում է կայացվելու հետագա բուժման բնույթի վերաբերյալ

Մարտի 7-ին ուշ երեկոյան արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազացողության վատացման պատճառով Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

Դեռևս ընթացող զննության արդյունքներով որոշում է կայացվելու հետագա բուժման բնույթի վերաբերյալ։

Վիկտոր Սողոմոնյանի փոխանցմամբ՝ այլժմ Նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է։