«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն «Խիզախ կին» մրցանակ կհանձնի մետրոյում Փաշինյանի բուկլետը պատռած կնոջը

Մենք ձեզ զգուշացնում էինք, որ կյանքը բումերանգ է ու գալու է նաև քարերը հավաքելու ժամանակը, իսկ էդ բուկլետը պատռելն ու պողոսապետի երեսին շպրտելը ձեր ցանածը հնձելու սկիզբն ա

Երեկվանից սոցիալական ցանցի ու մամուլի հիմնական թեման Փաշինյանի տված բուկլետը պատռելու միջադեպն է: Մարդկանց շքամուտքերում սև լենտեր կապելով, ողջ մարդկանց հուղարկավորությունները կազմակերպելով, հայհոյանքով ու ատելության քարոզով իշխանություն զավթած խումբը երեկվանից բարոյականության դասեր է տալիս, էթիկետից ու կուլտուրայից խոսում:
Մենք ձեզ զգուշացնում էինք, որ կյանքը բումերանգ է ու գալու է նաև քարերը հավաքելու ժամանակը: Իսկ էդ բուկլետը պատռելն ու պողոսապետի երեսին շպրտելը ձեր ցանածը հնձելու սկիզբն ա:
Հ.Գ. «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն պատրաստվում է «Խիզախ կին» մրցանակ հանձնել մետրոյում Նիկոլ Փաշինյանի բաժանած բուկլետը պատռած կնոջը: Ինքն ա իսկական խիզախ կինը ոչ թե սուտ պատմություններով ժողովրդին վարկաբեկող և սեփական երեխայից հրաժարված էն երևույթը: