Խանդ ու խնդություն. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Աշխատիր Ինձ համար, Ինձ հետ, Իմ միջոցով
Հիսուս

Մարտի 6

Աշխատիր Ինձ համար, Ինձ հետ, Իմ միջոցով: Այն բոլոր գործերը, որոնք արժանի են հարատևման, պետք է կատարվեն Իմ Հոգու միջոցով: Տեսնել է պետք, թե ինչպես է լուռ ու աննկատ գործում Իմ Հոգին: Ինչպես է մեղմորեն ու աստիճանաբար առաջնորդում հոգիներին՝ դեպի Իմ Թագավորությունը:

Խանդ ու խնդություն ունեցիր, երբ ձեռքդ դրված է արորի մաճի վրա, որ գետինն է պատրաստում Սերմ ցանելու համար: Եթե հողը կարծր է, Սերմը չի աճի այնտեղ:

Պատրաստիր գետինը, մշակիր այն ասածիս պես: