Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը։
Որոշման վերաբերյալ նրա հայրը Սամվել Մխիթարյանը ժամը 16։30-ին հրավիրել է լրատվամիջոցներին զինվորական հոսպիտալի դիմաց։
Սենսացիա է լինելու, ասել է նա։
Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում:
ՔԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն:
0Comments