Արամուսի ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Տիգրան Հարությունյանը հրատապ աջակցության կարիք ունի

Բաց նամակ իմ սիրելի հայ ժողովրդին

Բաց նամակ իմ սիրելի հայ ժողովրդին։

Իմ սիրելի հայեր, ես Տիգրան Հարությունյանս, ծնված 16.11.1967թ.-ին,

Արամուսի ջոկատի ազատամարտիկներից եմ, առաջին կարգի հաշմանդամ, չունեմ մշտական բնակության վայր, այժմ բնակվում եմ Կոտայք գյուղում հաշմանդամ թոշակառու ծնողներիս տանը: Շարժվում եմ շարժասայլակով:

Սույն բաց նամակով խնդրում եմ Ձեզ աջակցություն ցուցաբել ինձ իմ բարեգութ հայեր դեղորայքի հարցում:

Ունեմ լուրջ առողջական խնդիրներ՝ որը ենթակա է բուժման միայն արտերկրում, ունեմ շաքարային դիաբեդ 1-ին կարգ, ծանր ձև, օրական ընդունում եմ 80 միավոր լանտուս տեսակի ինսուլին, որը միայն վաճառքի ենթակա է, մեկ ինսուլինի արժեքը՝ 12.500-13.000 ՀՀ դրամ է (ամսական ինձ անհրաժեշտ է լինում 5 հատ), ստանում եմ պերեգաբալին տիպի ցավազրկող ամսական 60 դեղահաբ, որի արժեքը կազմում է 1 հատը՝1380 դրամ: Լյարդի ցեռոզ, տարել եմ ինֆակտ, դեռ չբուժված ինֆակտը, ստացել եմ ինսուլտ: Առաջին կարգի հաշմանդամ եմ, դեռևս չեմ ստացել ոչ մի պետական աջակցություն, բոլորը ձեռք եմ բերում գումարով, ստանում եմ 31.000 ՀՀ դրամ թոշակ, բայց ահռելի գումարը ձեռք եմ բերում մտերիմ մարդկանցից, և ծեր հաշմանդամ ծնողներիս թոշակից: 

Բարեգութ մարդիք, խնդրում եմ Ձեր աջակցությունը առաջին կարգի հաշմանդամ ազամարտիկիս:

Կից ներկայացնում եմ բոլոր հիվանդությունների էպիկրիզները:

Կապ հաստատելու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով.

Բարեգութ մարդիք Խնդրումեմ տարածեք 093007359։ 093364838։