Մոսկվայի մերձկրեմլյան քաղտեխնոլոգների «դեսանտն» Արցախում է

ՌԴ-ն անտարբեր չէ՞ արցախյան ընտրությունների նկատմամբ

«Փաստ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ընտրությունները ուշագրավ նրբերանգներ են պարունակում նաեւ արտաքին ուժերի վերաբերմունքի տեսանկյունից: Որեւէ անկախ ու ինքնիշխան պետություն չի կարող մեկուսանալ աշխարհից ու անտեսել այլ պետությունների հետ հարաբերությունների գործոնը: 

«Փաստ» թերթն այս տեսանկյունից ուշագրավ տեղեկություններ է ստացել արցախյան ընտրությունների առումով: Մասնավորաբար, արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, Մոսկվան մերձկրեմլյան քաղտեխնոլոգների «դեսանտ» է ուղարկել, որն այս օրերին աշխատում է Վիտալի Բալասանյանի շտաբի հետ: 

Այս տեղեկությունը առավել ուշագրավ է այն տեսանկյունից, որ թեկնածուներից մեկն ու խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերից մեկի ղեկավարը, ըստ մամուլի հրապարակումների, խնդիրներ ունեն Ռուսաստանի Դաշնության հետ, մասնավորապես նրանց մուտքը 5 տարով դեպի ՌԴ արգելափակվելու առումով: 

Միայն այս դրվագներով շատ հեռուն գնացող եզրակացություններ դժվար է անել, սակայն փաստերն ինքնին բավականին խոսուն են. ըստ էության, ստացվում է, որ Մոսկվան, մեղմ ասած, անտարբեր չէ արցախյան ընտրությունների առումով եւ հատուկ դրական վերաբերմունք ունի կոնկրետ Վիտալի Բալասանյանի թեկնածության նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում