Սրբության բանալի. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ինձ հետ մտերիմ շփում ունենալն է, որ զերծ է պահում ձեզ բոլոր չարիքներից

Հիսուս

Մարտի 4

Ինձ մոտեցեք, Իմ սիրելիներ: Ինձ հետ մտերիմ շփում ունենալն է, որ զերծ է պահում ձեզ բոլոր չարիքներից: Հիշեք այս. ճշմարտությունը մի քանի կողմ ունի: Սեր ու համբերություն ցույց տվեք բոլոր նրանց հանդեպ, ովքեր ձեզ պես չեն մտածում:

Հաղթահարել Ես-ը ու հեռացնել ասպարեզից. այս է սրբության ու իրական երջանկության բանալին, իսկ այս բանը կարելի է անել միայն Իմ օգնությամբ: Ավելի շատ կարդա Իմ կյանքի մասին: Ապրիր Իմ ներկայությամբ: Պաշտիր Ինձ:

Գեթսեմանի պարտեզում ասացի. «Եթե կարելի է՝ թող այս բաժակը անցնի Ինձնից»: Չասացի՝ չկա խմելու տառապանքի բաժակ: Ծեծ ու անարգանքից հետո, երբ խաչին գամվեցի, ասացի. «Հայր, ներիր սրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»: Չասացի, թե մարդիկ այս բանը չարեցին Ինձ: Երբ Պետրոսը փորձեց ստիպել, որ հրաժարվեմ Խաչի Մահից, Ես նրան ասացի. «Ետիս գնա, սատանա»:

Երբ Իմ աշակերտները չկարողացան բժշկել լուսնոտ տղային, ասացի. «Այս տեսակ դևը սոսկ պահքով ու աղոթքով դուրս կգա»: Չասացի ամնեևին՝ դուք կարծում եք, թե տղան հիվանդ է, մինչ նա ոչինչ էլ չունի:

Երբ Սուրբ Գիրքը ասում է. «Աստծո աչքը չարիքը չտեսնելու չափ մաքուր է», այդ նշանակում ու հաստատում է չարիքի գոյությունը՝ իր ժողովրդի վրա: Աստված միշտ բարին է տեսնում մարդկանց մեջ, սակայն ճիշտ է նաև, որ «Նա տեսավ քաղաքը և լաց եղավ նրա վրա»: