Հանրաքվեն պետք է անհապաղ չեղարկել

Կորոնավիրուսը Հայաստանում է

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ Հայաստանում կորոնավիրուսի փաստով պայմանավորված՝ անհրաժեշտ է չեղարկել որոշ գործընթացներ, այդ թվում՝ սահմանադրական հանրաքվեի անցկացումը:

«Կորոնավիրուսը Հայաստանում է։

Պետք է չեղարկել ցանկացած երթ, հավաք։

Անհապաղ չեղարկեք հանրաքվեն»,-գրել է Հրանտ Բագրատյանը: