Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվեց

Որոշումը կապված է Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կորոնավիրուսի Հայաստան ներթափանցելու փաստով պայմանավորված՝ քննարկելու են Մարտի 1-ի երթը չեղարկելու հարցը: Ինքն անձամբ կողմ է երթ չանցկացնելուն: