Այս պահի դրությամբ ՁԻԱՀ-ի կենտրոնի` դիմում ներկայացրած աշխատակիցների թիվը հասել է 86-ի

Ժամանակավոր անաշխատունակության և նպատակային արձակուրդում գտնվող աշխատակիցները ևս ուղարկել են իրենց դիմումները
կենտրոն

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ժամանակավոր անաշխատունակության և նպատակային արձարուրդում գտնվող աշխատակիցները ևս ուղարկել են աշխատանքից ազատման դիմումները:

Այս մասին տեղեկացնում է կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

«Արդեն իսկ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի 79 աշխատակից տեղում ստորագրել է աշխատանքից ազատման կոլեկտիվ և անհատական դիմումները:

Ժամանակավոր անաշխատունակության և նպատակային արձակուրդում գտնվող աշխատակիցները ևս ուղարկել են իրենց դիմումները:

Այս պահի դրությամբ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել 86 աշխատակից»,- ասված է գրառման մեջ: