Կորոնավիրուսի պատճառով Իրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը

Տեղեկատվությունը հրապարակվել է նաև Իրանի պետական հեռուստառադիոկորպորացիայի կողմից

Իրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով, հայտնել է երկրի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահության պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլլա Աբասին, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է ria.ru-ն։

«Երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով նախագահությունը որոշում է ընդունել խորհրդարանի նիստերը չանցկացնել մինչև հաջորդ ծանուցումը»,-հայտնել է Աբասին։

Այդ տեղեկատվությունը հրապարակվել է նաև Իրանի պետական հեռուստառադիոկորպորացիայի կողմից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանցի մի քանի պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով:

«Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել մեր 30 գործընկերներից 4-ի մոտ»,- հաղորդել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Մուհամեդ Ալի Վաքիլին։

Իրանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն` վիրուսով վարակվածների թիվը հասել է 388-ի, 34 մարդ մահացել է: