Հակառակորդն այսօր կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կրակոցները եղել են կեսօրին մոտ.

Հակառակորդն այսօր կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։

Նրա խոսքով՝ կրակոցները եղել են կեսօրին մոտ. «Հստակ ժամ չեմ կարող ասել, բայց մոտավորապես 12–ի կողմերը։ Ակտիվ կրակոցները տեւել են մոտ կես ժամ, իսկ հատուկենտ մոտ մեկ ժամ։ Եղել է եւ գյուղի, եւ դիրքերի ուղղությամբ։ 1 ժամ անց կրակոցները դադարել են»։

Մելիքյանի խոսքով՝ տուժածներ եւ գույքային վնաս կրողներ չկան. «Վնասների մասին այս պահին ինձ գոնե ոչ մի տեղեկություն չեն հայտնել, մարկային վնասներ չունենք։ Կրակում են, կամ պատին է կպնում, կամ այլ տեղեր, մեծ գյուղ է»։