Նարեկ Սամսոնյանը չի ցանկանում մեկնաբանել Շուշան Փաշինյանի «հայցը»

Վարչապետի դուստրը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ փոխհատուցում վճարել

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը տեղյակ է, որ վարչապետի միջնեկ դուստրը՝ Շուշան Փաշինյանն իր դեմ դատական հայց է ներկայացրել, սակայն այս առնչությամբ որեւէ մեկնաբանություն չունի :

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Նարեկ Սամսոնյանը հրաժարվեց մեկնաբանությունից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշան Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի:

Վարչապետի դուստրը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ փոխհատուցում վճարել:

«Պատվի ու արժանապատվության հետ կապված հայցադիմում է ՝ հայտնի հրապարակման հետ կապված, որը բաց աղբյուրներից կարող եք գտնել։ Պահանջում ենք հրապարակային հերքում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր Շուշան Փաշինյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Գեւորգ Գյոզալյանը։

Դատական վեճի առարկան Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումն է, որով հայտնել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր համար ամսական 3 հազար դոլարի սեւ խավիար է գնում Երեւանի ռեստորաններից մեկից: