Նիկոլ Փաշինյանը խախտում է օրենքը. փաստաբան

Սա մեր երկրի վարչապետի պաշտոնական ՖԲ էջն է և բնական է, որ այստեղ նա հանդես է գալիս ի պաշտոնե, այն էլ՝ աշխատանքային ժամի

ՀՀ վարչապետի կողմից նման եղանակով խախտվում է ՀՀ սահմանադրական օրենքը «Հանրաքվեի մասին», որի 17 հոդվածի 14-րդ մասի 1-ին կետը հստակ սահմանում է՝

14. Արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`
1) հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.

Սա մեր երկրի վարչապետի պաշտոնական ՖԲ-ն էջն է և բնական է, որ այստեղ նա հանդես է գալիս ի պաշտոնե, այն էլ՝ աշխատանքային ժամի:

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից: