Կարանտին է հայտարարվել տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում

Նպատակը՝ այս եղանակին տարածված սուր շնչառական վարկաներից խուսափելն է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում այսօր՝ փետրվարի 27–ին, կարանտին է հայտարարվել:

Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից։

Նպատակը՝ այս եղանակին տարածված սուր շնչառական վարկաներից խուսափելն է:

Կարանտին հայտարարվել է վերոնշյալ հաստատություններում, քանի որ վիճակագրության համաձայն՝ տարեցները և երեխաները՝ հատկապես հաշմանդամություն ունեցողները, առավել հակված են տարածված վարակներով հիվանդանալուն:Կարանտինը կշարունակվի երկու շաբաթ։