«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից չի մահացել

50 անց տղամարդու մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, նա 1 օր առաջ էր տեղափոխվել հիվանդանոց

«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից չի մահացել. թեստի պատասխանը հայտնի է։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանը։

ԲԿ-ի տնօրենը հայտնեց, որ 50 անց տղամարդու մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։ Նա 1 օր առաջ էր տեղափոխվել հիվանդանոց։

Ավելի վաղ հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում հրապարկվել էր հետեւյալ հայտարարությունը.

«Հարգելի քաղաքացիներ, այսօր մամուլում տարածվեց կեղծ տեղեկատվություն այն մասին, որ Աստղիկ բկ-ում մահացել է Իրանի հանրապետության քաղաքացի՝ երկկողմանի թոքաբորբից:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում. Աստղիկ բկ-ում վերջին օրերին Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել եւ չի մահացել:

Խնդրում ենք լրատվամիջոցներին, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց եւ ցանկացած ինֆորմացիա հրապարակելուց առաջ կատարել ճշտում Աստղիկ բկ-ի Հանրային կապերի բաժանմունքից:

Աստղիկ բկ-ի հետ կապված ցանկացած ինֆորմացիա ստանալու համար, խնդրում ենք, հետեւել մեր էջին»։