Պարոն Փաշինյան, վերջապես գտեք Ձեր մեջ համարձակություն, նշանակեք ԱԱԾ տնօրեն և Ոստիկանապետ

Թողե՛ք ներքին ընդդիմախոսներին և զբաղվեք արտաքին գործակալական ցանցով, ազդեցության գործակալներով, նրանք ավելի վտանգավոր են պետության ու ժողովրդի համար․․․

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պարոն Փաշինյան,
Վերջապես գտեք Ձեր մեջ համարձակություն և նշանակեք ԱԱԾ տնօրեն և ՀՀ Ոստիկանության պետ:

Արդեն 6 ամիս է ՀՀ ԱԱԾ-ը չունի տնօրեն, իսկ ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող նախաձեռնել համակարգային բարեփոխումներ և մշակել երկարաժամկետ ռազմավարություն:

Թողե՛ք ներքին ընդդիմախոսներին և զբաղվեք արտաքին գործակալական ցանցով, ազդեցության գործակալներով, նրանք ավելի վտանգավոր են պետության ու ժողովրդի համար․․․»։