Ինչու՞ իշխանության մի շարք ներկայացուցիչներ հարցազրույցներ չեն տալիս մի շարք լրատվամիջոցների

Միգուցե գործիչը չի ցանկանում հարցազրույց տալ, եթե ես որևէ լրատվամիջոցի մերժեմ, ապա կհիմնավորեմ

«ԱՅՈ» նախընտրական շտաբի պետ Սուրեն Պապիկյանին մամուլի ասուլիսին հարց ուղղեցին՝ հետաքրքրվելով, թե ինչու իշխանության մի շարք ներկայացուցիչներ հարցազրույցներ չեն տալիս մի շարք լրատվամիջոցների, օրինակ՝ Թիվի 5, 168.am, Երկիր մեդիա։

Արդյոք քաղաքական ուժն ունի՞ պայմանավորվածություն որոշ լրատվամիջոցների չտալ հարցազրույցներ դիտարկմանը Պապիկյանը նշեց. «Մենք նման որոշում չունենք։ Միգուցե մեր որոշ գործընկերներ չունեն ցանկություն հարցազրույց տալու, մոտիվացիա չունեն։

Ես ինքս որևէ մեկին լրագրողական գործունեության ընթացքում չեմ մերժել»։

Պապիկյանի խոսքով՝որոշ լրատվականներ իրենց ազատ խոսքը իրացնելիս պետք է հաշվի առնեն նաև գործիչներին ազատ խոսքի իրավունքը.«Միգուցե գործիչը չի ցանկանում հարցազրույց տալ։ Եթե ես որևէ լրատվամիջոցի մերժեմ, ապա կհիմնավորեմ»