Հիմա 205 միլիոն մարդ մի դրա՞մ ա տվել

Արայիկ Հարությունյանն օգտատիրոջ հարցն անպատասխան է թողել

Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե կուսակցությանը պետք է հազար դրամ, մենք գտնում ենք հազար հոգի, ով կտա մեկ դրամ, այլ ոչ թե մեկ հոգի, ով կտա հազար դրամ:

Մեր կուսակցության` «Քաղաքացիական պայմանագրի» լավագույն ավանդույթները շարունակվում են` թափանցիկ և հաշվետու: Այս պահին դրամահավաքի ժամանակ հավաքվել է 205 միլիոն դրամ»:

Գրառման տակ Արման Սուլեյմանյանը նկատել է. «Հիմա 205 միլիոն մարդ մի դրամ ա տվե՞լ))))))»:

Արայիկ Հարոթյունյանը, սակայն, այդ հարցն անպատասխան է թողել: