Նա ինչո՞վ է արտոնյալ… ասեք՝ իմանանք, հանգիստ նստենք տեղներս…

Ինչո՞ւ իրավասու պետական մարմինները չեն գնում այս արկածախնդիր դատավորի ետևից (իկարկե՝ ոչ թե ետևից գրկելու, այլ պատասխանատվության կանչելու)

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անհիմն հարստացողի չհիմնավորված արտոնագրումը (զուտ մասնագիտական դիտարկում)

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ որպես անհիմն հարստացում՝ ենթակա չեն վերադարձման քաղաքացու մոտ «անբարեխղճության» բացակայության դեպքում նրան որպես գոյության միջոց (խեղճ ըլնի ինքը) վճարված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները)…

Ասեք՝ տեսնեմ՝ եթե աշխատողը դիտավորյալ, անհիմն պատճառաբանությամբ, պաշտոնն ստանձնելու օրվանից չի կատարում օրենքով իր վրա դրված որևէ պարտականություն և լիարժեք ստանում ու տնօրինում է աշխատավարձը և պարգևատրումները, սա բարեխղճությո՞ւն է, թե՞ անբարեխղճություն:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն՝ աշխատավարձն աշխատանքային պարտականությունների «կատարման դիմաց» վճարվող հատուցումն է:
Նույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խրախուսումն աշխատողին իր պարտականությունների բարեխիղճ կատարման համար տրամադրվող հատուցումն է:

Այս անբան կերպարը ՍԴ դատավորի կարգավիճակում երբևէ որևէ գործառույթ կամ պարտականություն չի կատարել…

Ինքն էլ է հաստատել այդ ամենը (թփի տակ տված հայտնի հարցազրույցում)…

Ինչո՞ւ իրավասու պետական մարմինները չեն գնում այս արկածախնդիր դատավորի ետևից (իկարկե՝ ոչ թե ետևից գրկելու, այլ պատասխանատվության կանչելու): Նա ինչո՞վ է արտոնյալ… Ի՞նչ եղավ վեթինգը…

Նա իր ո՞ր արժանիքով է յուրահատուկ, և ժողովուրդն ինչո՞վ է նրան պարտական…

Ասեք՝ իմանանք, հանգիստ նստենք տեղներս…»: