205 մլն 560 հազար դրամ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի արդյունքը

Դրամահավաքի ժամանակ հանգանակված գումարից որոշակի միջոցներ կուղղվեն «ԱՅՈ» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը

«Դվին» հյուրանոցային համալիրում ավարտվեց«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն:

Մի քանի ժամում հանգանակվեց 205 մլն 560 հազար դրամ: Այս մասին հայտարարեց ՏԿԵ նախարար, «ԱՅՈ» նախընտրական շտաբի պետ Սուրեն Պապիկյանն ու նշեց, որ օնլայն հարթակում դրամահավաքը դեռ շարունակվում է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 9-րդ դրամահավաք-երեկոն արձանագրում է հետևյալ թիվը՝ 205 մլն 560 հազար դրամ: Օնլայն հարթակում դրամահավաքը շարունակվում է: Կան նաև փոխանցումներ արտարժույթի տեսքով, որոնց արտացոլումն առայժմ մեզ համար պարզ չէ, այսինքն՝ կարող է լինել այս թվի որոշակի փոփոխություն»,- հայտարարեց Սուրեն Պապիկյանը:

Նշենք, որ դրամահավաքի ժամանակ հանգանակված գումարից որոշակի միջոցներ կուղղվեն  «ԱՅՈ» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը: