Այս իշխանությունը հավերժ է. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արամ Սարգսյանի համոզմամբ՝ երկրորդ ուժ կամ իշխանությանն այլընտրանք կարող է դառնալ այն ուժը, որի հետ իշխանությունը բանավիճում է

«Եթե նախորդ ընտրություններում ժողովուրդն ասում էր, որ իր քվեն բանի տեղ դրող չկա, որ չեն հաշվում. հիմա կասեք այո, կլինի այո, կասեք ոչ, կլինի ոչ»: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։ Ըստ նրա՝ քաղաքական ուժը, այն էլ ժողովրդի արդար քվեն ստացած քաղաքական ուժը, որը ԱԺ-ում ներկայացված է, որեւէ պարագայում չպիտի չեզոքության կամ բոյկոտի կողմնակից լինի:

«Ոչ»-ի շտաբի ձեւավորման վերաբերյալ Արամ Սարգսյանն ասաց. «Ես իմ ընկեր Էդմոն Մարուքյանին ուղիղ ասել եմ՝ լավ կլիներ, որ դուք ձեր «Ոչ»-ը, ինչը ինձ բացատրում ես, հիմնավորես «Ոչ»-ով։ Հանրային ընկալման մեջ, հեռուստատեսությամբ այդ ժամն օգտագործես, փորձես հիմնավորել. ինչի՞ց եք վախենում, որ հանրությունը ֆեյսբուքում վատ բաներ կգրի՞, թող գրի, եթե դու ճիշտ ես…։ Կարծում եմ, որ «Ոչ»-ը որպես ուղղություն իրավունք ունի ունենալու եւ այն ուժերը, որոնք ընդդիմադիր են գործող իշխանությանը եւ իրենց «Ոչ» լինելն այս կամ այն կերպ հիմնավորել են, ճիշտ կանեին այդ նույն բանն անեին այնպես ինչպես «Այո»-ի կողմնակիցները. հանրության հետ հանդիպելով, հանրությանը բացատրելով։ Ցանկացած պարագայում, եթե «Այո»-ն հաղթեր էլ իրենք հաղթած էին դուրս գալու»։

Արամ Սարգսյանի համոզմամբ՝ երկրորդ ուժ կամ իշխանությանն այլընտրանք կարող է դառնալ այն ուժը, որի հետ իշխանությունը բանավիճում է. «Եթե այսօր չկա ուժ, որի հետ իշխանությունը բանավիճի, հետեւաբար այդ իշխանությունը հավերժ է»։

Տեսանյութը՝ news.am-ի