«Այո» շտաբի դրամահավաքն ու Պապիկյանի ասուլիսը

Հրահանգվել է մասնակիցներին իրենց հետ էլ մի քանի հոգու տանել, որոնք դրամական օգնություն կցուցաբերեն

Վաղը՝ փետրվարի 25-ին, Դվին հյուրանոցային համալիրում սահմանադրական հանրաքվեի «Այո» շտաբը կազմակերպել է դրամահավաք, որի հավաքված հասույթը կօգտագործվի քարոզչական ծախսերի վրա:

«Հրապարակի» տեղեկություններով՝ հրահանգվել է մասնակիցներին իրենց հետ էլ մի քանի հոգու տանել, որոնք դրամական օգնություն կցուցաբերեն:

Հաջորդ օրը՝ ետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, «Այո» նախընտրական շտաբի կենտրոնական գրասենյակում՝ Սայաթ-Նովա 40, տեղի կունենա շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը։

Կներկայացվեն նախընտրական շտաբի աշխատանքների կազմակերպման հետ կապված մանրամասներ։