Թովմասյանը Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել

Նա դատարանից պահանջել է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Դատական հայցով Հրայր Թովմասյանը դատարանից պահանջել է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: 

Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:

—————————————————

Մի քիչ հումոր