Սերժ Սարգսյանի աջակիցները կոչ են անում փետրվարի 25-ին հավաքվել դատարանի մոտ

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին

Սերժ Սարգսյանի աջակիցները հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հարգելի աջակիցներ,

Կոչ ենք անում մեզ միանալ ս.թ. փետրվարի 25 ին ժամը 14:00-ին ՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացող Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին՝ աջակցելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին»։

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին: