Նախկին վարչապետները դատարան կներկայանան Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ

Ռոբերտ Քոչարյանի համար անցյալում միջնորդել էին նաեւ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը եւ ներկա նախագահ Բակո Սահակյանը
Ռոբերտ Քոչարյան

Մենք տեղեկացանք, որ մոտ օրերս դատարան է ներկայացվելու նոր միջնորդություն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։

Այս անգամ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել ՀՀ նախկին վարչապետները։ Մենք չկարողացանք պարզել, թե նրանցից քանիսն են ստորագրել միջնորդության ներքո։ Բայց մեզ ասացին, որ միջնորդությունը պատշաճ ձեւակերպված է եւ նախկին վարչապետները պատրաստ են անգամ դատարան ներկայանալ՝ անձնական երաշխավորությամբ այն հաստատելու համար։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի համար անցյալում միջնորդել էին նաեւ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը եւ ներկա նախագահ Բակո Սահակյանը։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը բավարարել էր միջնորդությունը եւ փոխել էր Ռ․Քոչարյանի կալանքը՝ ստորագրությամբ չբացակայելու խափանման միջոցով։ Սակայն այդ որոշումը բողոքարկվեց եւ վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանը կրկին կալանք կիրառեց, հայտնում է hraparak.am-ը։