Վրաստանը սահմանափակում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ այդ երկրում կորոնովիրուսի տարածման պատճառով: Այս մասին հաղորդում է Ինտեֆաքսը, հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ին:
ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ կորոնովիրուսի տարածման ամենաբարձր ցուցանիշը Չինաստանից հետո գրանցվել է Իրանում: Նշվում է, որ իրանական իշխանությունները միջոցներ են ձեռնարկում հիվանդության տարածման դեմ:
«Ելնելով ստեղծված իրադրությունից, Վրաստանի կառավարությունը որոշել է սահմանափակել ԻԻՀ-ից Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ֆիզիկական անձանց տեղաշարժը»,- նշել են նախարարությունում:
Նշվում է, որ ներկայումս Իրանից ուղեւորները չեն կարող թռչել Վրաստան: Միեւնույն ժամանակ ԱԳՆ-ում հայտնել են, որ Վրաստանում գտնվող զբոսաշրջիկները կարող են վերադառնալ Իրան:
Տեղափոխման համար բաց է մնալու ցամաքային սահմանը, սակայն կմտցվեն խիստ սահմանափակումներ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին թոքաբորբի բռնկման մասին Յուհան քաղաքում:
0Comments