Թե այս ինչ վիրուս էր, որտեղից բուսնեց` կիմանանք բավական ժամանակ անց...

Ի դեպ սահմանադրական հանրաքվեն էլ է հակասահմանադրական ճանապարհով այդ զանգվածին վստահվել
Կորոնավիրուս կորոնա վիրուս

վարոսյան

«Թե այս ինչ վիրուս էր, որտեղից բուսնեց, ինչու հատուկ բուսնեց այն տեղերում որտեղ բուսնեց, ինչ դեր ունի այս ամենում տեղեկատվական հոսքերի կառավարումը` կիմանանք բավական ժամանակ անց...

Բայց մի բան կա, որ չենք պարզի երբեք` ինչպես է լինում, որ մեր հասարակության այն հայտնի «ստվար» զանգվածը հաջողացնում է առավոտից մարտնչել, թե խուճապ մի տարածեք, սահմանները փակելու կարիք չկա...

Մեկ էլ մի վայրկյանում նույն համառությամբ սկսում է մարտնչել, թե լավ է, որ խուճապ տարածվեց ու սահմանը փակվեց, փրկվեցինք։

Հ.Գ. ի դեպ սահմանադրական հանրաքվեն էլ է հակասահմանադրական ճանապարհով այդ զանգվածին վստահվել»։

Երվանդ Վարոսյան