Կարմիր պետհամարանիշներով «Բեսպրեդելը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նման խախտումները ոչ միայն հասարակական կարգի կոպիտ ոտնահարում են, այլ նաև՝ հյուրընկալող պետության հանդեպ անհարգալից վերաբերմունք

Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական հաստատությունները, նրանց աշխատակիցները և նրանց սպասարկող ավտոմեքենաները երկրի տարածքում անձեռմխելիության կարգավիճակ ունեն: Այս մասին գրում է SHAMSHYAN.com-ը:

«Այդ կարգավիճակը դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենաների որոշ վարորդներ երբեմն շփոթում են ամենազորության և «բեսպրեդելի» հետ՝ համարելով, որ իրենց կարելի է ճանապարհային երթևեկության ցանկացած կանոն խախտել ու մնալ անպատիժ:

Օրեր առաջ, SHAMSHYAN.com-ի ընթերցողը ֆիքսել է Mercedes S 500 մակնիշի 45 D001 AM դիվանագիտական համարանիշի ավտոմեքենայի կոպիտ խախտումը: Ավտոմեքենայի վարորդը՝ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, արգելված գոտի շրջադարձ է կատարում՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար:

Նման խախտումները ոչ միայն հասարակական կարգի կոպիտ ոտնահարում են, այլ նաև՝ հյուրընկալող պետության հանդեպ անհարգալից վերաբերմունք»,-ասված է հրապարակման մեջ: