Ապօրինի պարգևատրումը համակարգային կոռուպցիայի բաղկացուցիչ մասն է

Ազգային ժողովում մարդիկ գլխներում հաղթահարեցին աղքատությունը

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ում հունվարին աշխատած 17 օրվա համար տրված 174 մլն դրամ պարևավճարի թեմային: Նա մասնավորապես նշել է, որ ԱԺ-ում մարդիկ գլխներում հաղթահարեցին աղքատությունը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Ազգային ժողովում մարդիկ գլխներում հաղթահարեցին աղքատությունը:

Հունվարին 17 օր աշխատելու դիմաց ինքնապարգևատրվեցին 174 միլիոն դրամով.

Այո, ամեն մարդ պետք է ինքնուրույն հաղթահարի իր աղքատությունը: Մեկի համար դա մեկ թուղթ ստորագրելով ինքնապարգևատրումն է, մյուսի համար այդ մեկ թուղթը ստորագրողին աշխատել ստիպելն է:

Ապօրինի պարգևատրումը համակարգային կոռուպցիայի բաղկացուցիչ մասն է»: