Իշխանության համար կարևոր են ընտրատուրիստները, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիների անվտանգությունը

«Արդեն կարելի է կանխատեսել, որ հայտարարված «ընտրական տուրիզմը» խափանվեց տարածաշրջանում կորոնավիրուսի համաճարակի անսպասելի բռնկման պատճառով
նարեկ մալյան

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ ՀՀ իշխանությունները խուսափում են պաշտոնական պարզաբանումներ տրամադրել կորոնավիրուսի վերաբերյալ։

Գրառման մեջ ասվում է.

«Արդեն կարելի է կանխատեսել, որ հայտարարված «ընտրական տուրիզմը» խափանվեց տարածաշրջանում կորոնավիրուսի համաճարակի անսպասելի բռնկման պատճառով:

Իշխանությունը խուսափում է պաշտոնական պարզաբանումներից և արձագանքներից, որովհետև իշխանության համար կարևոր են ընտրատուրիստների մասնակցությունը հանրաքվեին, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիների անվտանգությունը:
Առողջ եղեք...»։