Ստեփանակերտում տեղի է ունենում Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը

Միջոցառումն ընթանում է փակ դռների հետևում և կտևի մինչև երեկո

Փետրվարի 22-ի առավոտյան Ստեփանակերտում տեղի է ունենում Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների հերթական համատեղ նիստ:

Միջոցառումն ընթանում է փակ դռների հետեւում եւ կտեւի մինչեւ երեկո: Բացմանը ելույթ են ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Համատեղ հանդիպման մասնակիցները հարցերի լայն շրջանակ կքննարկեն: