Շոուի մեկնարկը տրվեց «Մոնումենտի թեմայով». սրանք դեռ ծաղիկներն են

Կարևորը «տեսարան» լինի՝ նախկինների հավերժական թեմայով, մի քիչ «ասֆալտին փռելով», մի քիչ «պատերին ծեփելով»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ներկայիս իշխանությունները հասարակական տրամադրությունների վրա ազդելու ոչ օրիգինալ, բայց սեփական ճանապարհ են ընտրել: Ցանկացած պահի, երբ ակնհայտ է դառնում վարկանիշի էական նվազումը, էլ չենք խոսում որևէ ընտրական գործընթացի կամ կարևոր հարցի «անցկացման» մասին, իշխանությունները հեղինակում են մի նոր շոու, որը հանրության որոշակի հատվածի կպահի էյֆորիկ տրամադրության մեջ:

Ո՛չ աշխատանքի արդյունավետությունը, ո՛չ իրական, շոշափելի արդյունքները փաստացի առաջնային չեն դառնում: Կարևորը «տեսարան» լինի՝ նախկինների հավերժական թեմայով, մի քիչ «ասֆալտին փռելով», մի քիչ «պատերին ծեփելով», մի քիչ «դուրսպրծուկային» կարգի գնահատականներով և այլն:

Հասկանալի է, որ առաջիկա հանրաքվեն էլ նման «տեսարանների» պակաս չի ունենալու, միայն հետաքրքիր էր, թե ինչպես են սկսելու քարոզչությունը: Իսկ քարոզչական շոուի մեկնարկը փաստացի տրվեց «Մոնումենտի թեմայով»:

Բայց, ինչպես ասում են, «սրանք դեռ ծաղիկներն են»: Այնպես որ, մեր հանրությունը կարող է պատրաստ լինել, որ մինչև ապրիլի 5-ը նման շոուների պակաս չենք ունենալու. գուցե ոչ ամենօրյա ռեժիմով, բայց պարբերաբար կտեսնենք: Ուրեմն, պարզապես մնում է միայն նյարդերն ամուր պահել...»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում