Պահանջեք ձեր իրավունքները

Ինձ հետ ունեցած շփումն ու հաղորդակցությունը կենսական են ձեզ համար
հավատ

Փետրվարի 21

«Ամեն բանի մեջ աղոթքով ու աղաչանքով ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն»:

Բայց մի մոռացեք: Այլ, ընդհակառակը, ձեր կարիքներն ու խնդիրները ներկայացրեք Ինձ ավելի շատ գործարար մարդու նման, ով իր պահանջներն է հայտնում Գործի Տնօրենին, վստահ, որ անհրաժեշտ ամեն ինչ կարվի անպայման:

Ես կամենում եմ ձեր կարիքները հոգալ, բայց ձեր կողմից անպատճառ պիտի գա խնդրանքը կամ հավատքի վստահությունը, որովհետև Ինձ հետ ունեցած շփումն ու հաղորդակցությունը կենսական են ձեզ համար: