«Կվերցնեն Ղարաբաղն ու հետո կհարձակվեն Հայաստանի վրա». Հրանտ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ մարդուն 15 ամսվա պարգևավճար են տալիս, սա ստացվում է վակխանալիա, գողություն

«Այսպես շարունակվելու դեպքում կվերցնեն Ղարաբաղն ու հետո կհարձակվեն Հայաստանի վրա». Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նախկին վարչապետն անդրադարձել է նաև կոռուպցիա դեմ իրականացվող քայլերին. «Ի՞նչ տարբերություն՝ մարդը կաշառք է վերցնում, թե աում ես՝ ինչքա՞ն է քեզ պետք, սպասի 2 հազար դոլար գրեմ, գնա բյուջեից պարգեւավճար ստացի»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Բաղրամյան 26 ճամպրումներով փող էին բերում, Բագրատյանն արձագանքեց. «Եթե փաստ ունես, եւ տանողին, եւ վերցնողին բռնիր, դատիր, եթե դա բլեֆ չէ, եթե դա հերյուրանք չի: Անգամ եթե բռնել ես, արդյոք դա արդարացում է այն, որ դու ասում ես՝ փող է պետք, գնա բյուջեից վերցրու»:

Նախկին վարչապետը ներկայացրեց, որ յուրաքանչյուր մարմնի համար բյուջեում աշխատավարձի ֆոնդ է հաստատվում բյուջեում. «Հիմա պարգեւավճարի փողը որտեղի՞ց են վերցնում, ումի՞ց: Աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում էր միջին հաստիքացուցակը բազմապատկելով միջին աշխատավարձով, գումարած 1 աշխատավարձ՝ արձակուրդային վճարելու համար: Որտեղի՞ց ստացվեց այդքան պարգեւավճար օրինակ, քաղաքապետարանում: Ոնց կարող է դա նորմալ լինել: Եթե մասնագետը կարող է գնալ, ապա կարող եք տալ 1-1,5 պարգեւ, բայց ձեր նշած 5 մլն դրամի պարգեւավճարը կարծեմ 8 հատ աշխատավարձ է: Դու դրանով ջնջում ես աշխատավարձի նշանակությունը:

Երբ մարդուն 15 ամսվա պարգեւավճար են տալիս, սա ստացվում է վակխանալիա, գողություն: Ստացվում է իրենք իրենցից մոգոնել են բացատրություն, եւ ասում են՝ Ատոմ ջան այսինչ նախարարը կմոտենա, գումարը կտաս՝ գնա, սա գանձագողություն չէ՞: Սա պարգեւավճար չէ, այլ գողություն է բյուջեից»: