Կոչ ենք անում դադարեցնել նման արատավոր գործելաոճը. «Մեդիա պաշտպան»

Նախաձեռնությունըը ՀՔԾ-ում Սուրեն Պապիկյանի անձնական տվյալները հրապարակելու առթիվ քրեական գործը համարում է հերթական ճնշում լրատվականների դեմ
պապիկյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ ՀՔԾ֊ն քրեական գործ է հարուցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածություն ունենալու մասին՝ «Հրապարակ» օրաթերթի հրապարակման հիմքով։

Սա լրատվականների դեմ հերթական ճնշումն է։ Նման գործելաոճն արդեն ավանդույթ է դառնում իշխանությունների համար։ Նրանք իրենց ընդդիմախոսների նկատմամբ ուժային կառույցների միջոցով ճնշումներ են կիրառում։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության մտահոգությունը, ըստ որի` Հայաստանում լրատվականների դեմ դատական գործերն աննախադեպ են, փաստացի, որևէ ուշադրության չարժանացավ, իսկ ճնշումները շարունակվում են։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում դադարեցնել նման արատավոր գործելաոճը և կարճել քրեական գործը: