«ՈՉ»-ի քարոզչական կողմը ոչ շտաբ ունի, ոչ էլ դրամահավաք է նախատեսում

Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փետրվարի 25-ին «Դվին» ռեստորանում դրամահավաք-ճաշկերույթ է կազմակերպում, որից հետո արդեն կսկսեն ակտիվ քարոզարշավը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փետրվարի 25-ին «Դվին» ռեստորանում դրամահավաք-ճաշկերույթ է կազմակերպում, որից հետո արդեն կսկսեն ակտիվ քարոզարշավը։

Իսկ «ՈՉ» քարոզչական կողմը, որը ներկայացնում են 61 իրավաբաններ, որեւէ դրամահավաք չի նախատեսում։ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ասաց, որ նույնիսկ դեռ հաշվեհամար չեն բացել, երբ դրա անհրաժեշտությունը լինի, կբացեն։

«Ոչ»-ականները անգամ շտաբ չունեն, ամեն մեկն աշխատում է իր աշխատասենյակում, իսկ քարոզարշավը համատեղում են հիմնական գործունեության հետ։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը սկսվել է փետրվարի 17-ից։