Այո, պետք է ծախսվեն գումարներ. Փաշինյանը՝ հանրաքվեին 3.4 միլիարդի հատկացման մասին

Ընդհանրապես, ցանկացած պետական կառավարում ենթադրում է պետական ծախսեր, այնպես որ, այստեղ շահարկումները տեղին չեն. վարչապետ

Կառավարության փետրվարի 20-ի նիստում գործադիրը պահուստային ֆոնդից 3 միլիարդ 400 միլիոն դրամ հատկացրեց 2020 թվականի հանրաքվեի անցկացման համար։

«Ժողովրդի կամարտահայտությունն ապահովելու համար, այո՛, պետք է ծախսվեն գումարներ, արտահերթ խորհրդարանական և բոլոր ընտրությունների ժամանակ էլ ծախսվել են։

Ընդհանրապես, ցանկացած պետական կառավարում ենթադրում է պետական ծախսեր, այնպես որ, այստեղ շահարկումները տեղին չեն։

Բացի այս, պետք է արձանագրել, որ նախորդ 1.5 տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են ավելի քան 1 միլիարդ դոլարով, իսկ այս որոշումների արդյունքում մենք նոր թափ ենք տալու այս պրոցեսներին»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։