Նիկոլը սթից թոզ ա փչում․ բողոքի ակցիա կառավարության մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զոհված զինծառայողների ծնողները զրուցեցին Ալեն Սիմոնյանի հետ

Կառավարության մոտ շարունակվում է զոհված զինծառայողների ծնողների և հարազատների բողոքի ակցիան։ Նրանք պահանջում են վերաբացել իրենց որդիների մահվան դեպքերի վերաբերյալ գործերը և պատասխանատվության ենթարկել թե՛ զորամասերում պատասխանատուներին թե՛ քննիչներին, ովքեր իրենց խոսքերով կոծկել են գործերը։ Նրանց են միացել նաև տարբեր իրավաբաններ և իրավապաշտպաններ։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ համակարգ է ստեղծվել, որպեսզի ծնողը չիմանա, թե իր տղան ինչից է մահացել․ «Ես որ խանութից մի ձու գողանամ հինգը տարի կնստացնեն ինձ, իսկ նրանք զինվորին սպանում են և ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվում»,-ասաց նա։

Ակցիայի մասնակցի խոսքերով Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացնի բոլորին․ «Նիկոլը կանգնած խոսում, խոսում ա, գիրք ա բաժանում ժողովրդին, սթից թոզա փչում։ Գործ ա պետք անել, հերիք եղավ բոլ եղավ։ Նիկոլը պետքա սկսի իրավապահ մարմիններում բոլորին բերդ նստացնել, և ձեր նման երիտասարդները, որոնց ձեռքերը արյան մեջ թաթախված չեն, պետք է տիրություն անեն այս հողին, ոչ թե այս հանցագործները»,-հավելեց նա։

Տեսանյութը՝ tert.am-ի