«Կարողանում է գիրք բաժանել, մեզ չի կարողանու՞մ ընդունել»․ սևազգեստ մայրերը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թող շաբաթ լինի, թող կիրակի լինի, թող գիշեր լինի, թող մեզ ընդունի։ Եթե կարողանում է գիրք բաժանել, թող մեզ ընդունի
Լive24.am-ը ներկայացնում է

Բանակում խաղաղ պայմաններում տարբեր տարիներին մահացած զինծառայողների մայրերին այսօր կառավարության դիմաց հանդիպեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Սեւազգեստ մայրերը Ալեն Սիմոնյանին խնդրեցին միջնորդել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունի եւ լսի իրենց․ «Մենք պարոն Փաշինյանին չենք հետաքրքրում։ Մենք ուզում ենք հանդիպել պարոն Փաշինյանի հետ։ Այսքան զինվորների սպանությունը վերջապես պետք է կագնենցնե՞ն, թե՞ չէ։ Եթե մեր երեխաներին սպանողներին պատժեին, այս 13 զոհը չէր լինի։ Թող չասեն դժբախտ պատահար է, ինքնասպանություն է, հիվանդություն է, հիվանդ էր, թող չտանեին բանակ։ Զինվորը զինվորին չի սպանում, սպանել են սպաները։ Միջնորդեք, թող մեզ հետ հանդիպի պարոն Փաշինյանը։

Մենք պետք է լուրջ ձեւով իր հետ խոսենք, սենց շարունակվել չի կարող, ինչքա՞ն մենք պետք է անտարբերության մատնված լինենք։ Թող շաբաթ լինի, թող կիրակի լինի, թող գիշեր լինի, թող մեզ ընդունի։ Եթե կարողանում է գիրք բաժանել, թող մեզ ընդունի, զինվորը գրքից կարեւոր է։ Միջնորդեք, որ մեզ ընդունի եւ թող ներկա լինեն գլխավոր դատախազը, ՔԿ նախագահը, պաշտպանության նախարարը, որը հիմա արհամարած ունի բոլոր ծնողներին։ Ինչի՞ Դավիթ Տոնոյան, ինչի՞ քո տղեն ինքնասպան չի լինում, իմ տղեն ինքնասպան ա եղել»,-նշեցին սեւազգեստ մայրերը։

Ալեն Սիմոնյանը խոստացավ միջնորդել, որ Նիկոլ Փաշինյանը ընդունի նրանց։

Կառավարության դիմաց հավաքվել էին նաև իրավապաշտպաններ և քաղաքացիներ՝ կառավարության նիստից անմիջապես հետո պահանջելու հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ուժային կառույցների ղեկավարների հետ՝ բանակում տեղի ունեցող սպանությունների/ինքնասպանությունների վերաբերյալ նրանց հարցեր ուղղելու և պատասխաններ ստանալու նպատակով։