Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը 

Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ: Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի էր ունենում «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատական նիստը:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ խափանման միջոցի քննությունն ավարտվեց, իսկ որոշումը կհրապարակվի այսօր՝ 7:30:

«Ըստ էության որևէ նոր բան չի ներկայացվել. մի քանի նոր արհեստական փաստաթղթեր են ներկայացվել, որի շրջանակում ցույց տվեցինք մեր որոշումը: Գտնում ենք, որ հիմնավոր կասկած չկա, չկա թաքնվելու կամ խուսափելու որևէ ռիսկ»,- ասաց նա:

Օրբելյանը ևս մեկ անգամ նշեց, որ ստեղծված իրավիճակը «5-րդ ալիք» ՀԸ-ի գործունեությունը խոչընդոտելու համար է: «Հուսանք, որ այս անգամ դատարանը վեր կգտնվի արգումենտացիայից, կախվածությունից, ներքին ցենզուրայից, արտաքին ճնշումներից: Հույս ունենք, որ Թավադյանի կալանքը չի երկարացվի»:

Տեսանյութը՝ tert.am-ի