Նորատուսցի Ալիկին ազատ արձակեցին

Նրան բերման էին ենթարկել ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ բերման էր ենթարկվել քրեական հեղինակություն համարվող Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկը։ Նրան բերման էին ենթարկել ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով։

Ոստիկանությունից  հայտնեցին, որ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Նշենք, որ Ալիկ Բանդուրյանը անցնում էր մի աղմկահարույց գործով․ դատարանը նրան արդարացրել էր եւ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից։

Նախաքննական մարմինը Ալիկ Բանդուրյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելը)։