Սորոսն՝ ընդդեմ Թրամփի, Ցուկերբերգի ու Facebook-ի

Սորոսը, ով ֆինանսապես աջակցում է Թրամփի հակառակորդ Դեմոկրատական կուսակցությանն ու դրա թեկնածուներին, նամակ է գրել The Financial Times-ին՝ հնչեցնելով Ցուկերբերգին հեռացնելու կոչը

ս

Միլիարդատեր Ջորջ Սորոսը կոչ է արել աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի ղեկավարի պաշտոնից հեռացնել Մարկ Ցուկերբերգին՝ պատճառաբանելով, որ վերջինսը, սոցկայքում քաղաքական բնույթի գովզդները չարգելափակելով, օգնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերընտրվել:

Սորոսը, որը միշտ ֆինանսապես աջակցում է Թրամփի հակառակորդ Դեմոկրատական կուսակցությանն ու դրա թեկնածուներին, նամակ է գրել The Financial Times-ին՝ հնչեցնելով Ցուկերբերգին հեռացնելու կոչը, tert.am-ի փոխանցմամբ՝ նշում է dailymail.co.uk-ը:

Բացի այդ, տարեց միլիարդատերն առաջարկել է պաշտոնից հեռացնել նաև ընկերության տնօրենների խորհրդի անդամ Շերիլ Սանդբերգին՝ հայտարարելով, թե իբր Ցուկերբերգն ու Սանդբերգը «փոխադարձ օգնության համաձայնության» են եկել Թրամփի հետ և օգնում են նախագահին վերընտրվել կայանալիք ընտրություններում:

«Մարկ Ցուկերբերգը պետք է վերջ տա փաստերը խճճելուն՝ ի պաշտպանություն բերելով պետության կողմից կարգավորումները: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ պարոն Ցուկերբերգը ինչ որ փոխադարձ օգնության համաձայնության եկել Դոնալդ Թրամփի հետ, որով պետք է վերջինիս օգնի վերընտրվել: Facebook-ը չպետք է սպասի պետական կարգավորումներին, որպեսզի մինչ ընտրությունների օրը՝ նոյեմբերի 4-ը, արգելափակի քաղաքական գովազդները»,-գրել է Սորոսը: