Հարգելի Սիսակ, նայեք ճշմարտության աչքերին կամ ի՞նչու են խառնվել իրար ՔՊ-ականները

Մյունխենում, մեղմ ասած, ձեր անհաջող դեբատից հետո փորձում եք նման էժան տեղեկություններ տարածել մի մարդու մասին, ում համար Արցախը սրբություն է

ա

Ազատություն ռադիոկայանի նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը «սենսացիոն» գրառում է արել,գուցե չարժեր հիշատակել քաղաքականության մեջ պատահականությամբ հայտված Սիսակի գրառմանը,բայց փորձենք հասկանալ,թե ի՞նչու են խառնվել իրար ՔՊ ականները:

Խոսքը իբր հողեր հանձնելու մասին է և կրկին շահարկվում է ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի անունը:

Հարգելի Սիսակ,վերացական բաներ գրելուց առաջ նայեք ճշմարտության աչքերին,էդ հողերը ազատագրողներից մեկը հանդիսացել է Սերժ Սարգսյանը,այդ հողերը պաշտպանողներից մեկը և հրամանատարը եղել է Սերժ Սարգսյանը և էդ հողերը պահողներից մեկը ,այդ թվում որպես ՀՀ Գլխավոր Գերագույն հրամանատար տաս տարի եղել է Սերժ Սարգսյանը:

Էդ տալիս տալիս էր ու տաս տարի լինելով Նախագահ հողերը չտվեց՞,կարդացեք Լուկաշենկոյի հայտարարությունները,թե ի՞նչպես է Նախագահը հրաժրվել զորերը դուրս բերելուց,լսեք Սեյրան Օհանյանի հայտարարությունները առ այն ,որ երբեք նման բա չի եղել,որը՞ ասեմ:

Մնացածը մանիպուլյացիաներ են այս կամ այն խոսքը կոնտեքստից դուրս ներկայացնելու էժանագին հակաքարոզչություն ու թե ի՞նչու բոլորս պարզ հասկանում ենք:
Մյունխենում մեղմ ասած ձեր անհաջող դեբատից հետո փորձում եք նման էժան տեղեկություններ տարածել մի մարդու մասին ում համար Արցախը սրբություն է:

Պատմությունը փոխել չի ստացվի, Սերժ Սարգսյանը իշխանությունը լքեց անկախ և հզոր Արցախով իր ազատագրված շրջաններով,հիմա դուք պաշտպանեք և զարգացրեք այն մի սանտիմետր հող ազատագրեք նոր խոսեք այն մարդկանց մասին ովքեր իրենց ողջ կյաքը նվիրել են Արցախի անվտանգությանը և կայացմանը:

Ռեֆորմիստների  կուսակցության փոխնախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից