Ոգեղեն ուժեր. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Աստծո տաճարի մեջ գտիր հնարավորությունը Ինձ մոտենալու, այս է կարևորը. մնացյալը՝ երևութական է

Հիսուս

Փետրվարի 18

Ոգեղեն ուժերը չեն նշանակում դեռևս Հոգևոր Ուժեր: Մի փորձիր նյութական միջոցներով Հոգևորին հասնել: Եթե հնարավոր լիներ տեսնել, ապա կերևար, որ այդպես հոգու գեղեցիկ թևերը հավասարեցնում ես երկրի ցեխին:

Առանձնացումի այս ժամերն ընդունիր՝ իբրև Ինձ հետ հաղորդություն ունենալու թանկագին ժամանակ. պարտադիր չէ, որ այն օգտագործես հարցեր տալու և պատասխաններ ստանալու համար: Հանդիպիր Ինձ Հաղորդության մեջ: Այդ է Հոգու սնունդը, որ Ես Եմ հայթայթում:

Մի ակնկալիր, որ Եկեղեցին կատարյալ լինի: Աստծո տաճարի մեջ գտիր հնարավորությունը Ինձ մոտենալու: Այս է կարևորը. մնացյալը՝ երևութական է, կարևորություն մի տուր. կեղևը դատապարտված է ու պետք է դեն նետվի: Ճշմարտությունը փնտրիր, գտիր Ինձ՝ կյանքի Ճշմարիտ Հացը: Ցորենահատիկը ճիշտ պատկերն է Իմ Եկեղեցու և Իմ Անձի: Կարևորը իրական կյանքն է՝ տեսանելի Եկեղեցին կեղևն է, բայց կեղևը անհրաժեշտ է, որ ներկայացնի իր մեջ կյանք ունեցող ցորենահատիկը, որ Մարդն է: