Պատգամավորների ու ֆեյքերի հեռակառավարման վահանակները խառնե՞լ են «Իմ քայլ»-ում

Ցածրակարգ մանիպուլյատիվ նյութը դաշտ է նետվում պատգամավորի միջոցով. չե՞ք հոգնել համատեքստից կտրված այդ տողը մեջբերելով

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամերիկյան ֆինանսավորմամբ «Ազատության» նախկին լրագրողը, որը այժմ «իզմերից» զուրկ իրեն հայտարարող, բայց իրականում կեղծ լիբերալ արժեհամակարգով կուսակցության կողմից պատգամավոր է՝ դարձել է «ոչմիթիզական» եւ կիսվում է ռուսական հեռուստաալիքներից մեկի տեսանյութով ու Արցախյան Հերոսամարտի մասնակցին անվանում է «թաքուն հող հանձնող»…теперь я видел все…

Ես ուզում եմ հասկանամ ՝ «Իմ քայլ»-ում պատգամավորների ու ֆեյքերի հեռակառավարման վահանակները խառնել են, որ ցածրակարգ մանիպուլյատիվ նյութը դաշտ է նետվում պատգամավորի միջոցով։

Չե՞ք հոգնել համատեքստից կտրված այդ տողը մեջբերելով»։