Նուբարաշենի նախկին ղեկավարը նշանակվել է Աջափնյակի ղեկավար

Թելման Թադևոսյանը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել 2020 թ. հունվարի 31-ին

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը՝ Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։ 

«Բացի այդ, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը»,- գրել է նա:

Նախօրեին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում էր կատարել և հայտնել, որ վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել:

Թելման Թադևոսյանը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել 2020 թ. հունվարի 31-ին: