Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը կլքի զբաղեցրած պաշտոնը, փաստն այդ պայմանավորված է վերջին շրջանում խաղաղ պայմաններում մահացած զինվորների թվի կտրուկ աճով:
Արցախի ՊԲ մեր աղբյուրը փոխանցեց նաեւ, որ ազատման դիմում դեռեւս չկա, բայց կան խոսակցություններ:
Խոսվում է նաեւ ՀՀ զինված ուժերում այլ պաշտոնյաների ազատման մասին, մասնավորապես ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկության:
Հիշեցնենք, որ այսօր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ էր այս հարցով խորհրդակցություն հրավիրվել, որին մասնակցել են Դավիթ Տոնոյանն ու ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանը:
0Comments